Գլխավոր

Ապրենք առողջ հունիսի 21-ը Բուժաշխատողի օրն է

«Լավ բժիշկ լինելու համար առաջին հերթին պետք է լինել լավ մարդ, որպեսզի բուժառուն արդեն առաջին զրույցից վստահի բժշկին։ Պետք է լինել արհեստավարժ, պրոֆեսիոնալ մասնագետ»։

Այս մասին Բուժաշխատողի օրվա առթիվ 21TV-ի «Ապրենք առողջ» հաղորդման ընթացքում նշել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ուրոլոգիայի կլինիկայի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Վարուժան Շահսուվարյանը։

Նա անդրադարձել է բժիշկ-պացիենտ հարաբերություններին, լավ բժիշկ դառնալու համար անհրաժեշտ որակներին, ինչպես նաև բժշկի աշխատանքի արժևորման կարևորությանը։

Վարուժան Շահսուվարյանը կարևորել է նաև արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ՝ նշելով, որ նորագույն տեխնոլոգիաները նվազեցնում են ռիսկերը և կարևոր գործիք են բժշկի ձեռքում, սակայն չեն կարող փոխարինել բժշկին։ Այդ պատճառով անհրաժեշտ է մշտապես սովորել, կիրառել նոր տեխնոլոգիաներ և չվախենալ մասնագիտական մարտահրավերներից։

Շնորհավորելով գործընկերներին Բուժաշխատողի օրվա առթիվ՝ նա մաղթել է, որ պացիենտի կյանքի հետ կապված յուրաքանչյուր պատասխանատվություն հաջողությամբ պսակվի, քանի որ յուրաքանչյուր հաջողված դեպք և յուրաքանչյուր փրկված կյանք աննկարագրելի հաղթանակ է, որը ոգեշնչում է նոր ձեռքբերումների։

Մանրամասները՝ հարցազրույցում․

 

×
facebook sharing button facebook